ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթներ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2014-2015 ուսումնական տարում Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: