1996 դիտում
14:08 23-12-2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է [url=http://www.mlsa.am/?p=26837]դրամաշնորհային մրցույթներ[/url], որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, հավաստագրված կազմակերպությունները։
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ․ հունվարի 15-ը ժամը 10։00։
Մրցույթները՝ ստորև
«Թրաֆիքինգի եվ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագիր,
«Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիր,
«Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ» ծրագիր,
«Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագիր,
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիր,
«Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիր,
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում» ծրագիր,
«Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագիր,
«Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար» ծրագիր,
«Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ Լոռու մարզում» ծրագիր,
«Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագիր,
«ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիր։
Նմանատիպ նյութեր
1332 դիտում
15:47 19-03-2014
ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթներ՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում
1993 դիտում
21:56 26-07-2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծում է «Սոցիալական շտապօգնություն»
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
598 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը