211652_close_icon
views-count2782 դիտում article-date 21:45 19-03-2014

Իսրայելի կառավարությունը Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար 2.89 միլիարդ դոլար է հատկացրել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը որոշում են ընդունել Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու նախապատրաստական աշխատանքները շարունակելու մասին, այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: «Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ շարունակվում են աշխատանքները Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հետ կապված, որը հետաձգվել է Իրանի և Արևմուտքի միջև բանակցությունների պատճառով »,- գրում է իսրայելական Հաարեցի հրատարակչությունը: Հրատարակչության տեղեկություններով Իսրայելի կառավարությունը արդեն որոշում է ընդունել 2.89 միլիարդ դոլար հատկացնելու Իրանին հնարավոր հարված հասցնելու հետ կապված:

Նմանատիպ նյութեր