2384 դիտում
00:10 20-03-2014
Կեցցե՛ գեներալ Մանվելը.168.am
«Եթե Ռուսաստանը կամ այլ պետություն ցանկություն ունեն, թող գան ընդգրկվեն Հայաստանի, Արցախի կազմի մեջ, մենք այլ պետությունների կազմում ընդգրկվելու խնդիր չունենք: Մեզ համար անկախությունն անուրանալի արժեք է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին մամուլում և քաղաքական շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելու վերաբերյալ քննարկումներին՝ հայտարարել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գրում է [url=http://168.am/2014/03/19/343309.html]168.am[/url]-ը:
Նա ասել է, որ պատերազմում ընկերներ ու հարազատներ է կորցրել, և, որ իրեն չի կարող անգամ թույլ տալ այլ բանի մասին մտածել: «Պատերազմում հարազատներ, եղբայրներ և ընկերներ եմ կորցրել, կողմնակից եմ, որ Արցախն անկախ լինի՝ անկախ պետություն կամ ՀՀ կազմում:
Ըստ էության, նույն բանն է, ես համարում եմ, որ Հայաստանն ու Արցախը մի ամբողջություն են. Հայաստանը դա անունն է, Արցախը՝ ազգանունը, կամ էլ՝ հակառակը: Եվ չեմ կարող կողմնակից լինել, որ այլ որևէ պետության կազմում ընդգրկվի Արցախը կամ Հայաստանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ[url=http://168.am/2014/03/19/343309.html] այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
31113 դիտում
22:00 18-02-2017
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԸ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է
46544 դիտում
09:13 07-08-2018
Գեներալ Մանվելը ինչո՞վ է զբաղվում խցում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1360 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին
1180 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1033 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ