211652_close_icon

Ուկրաինան չպետք է շտապի ՌԴ֊ի հետ այցագրային ռեժիմի ներմուծման հարցում. Յացենյուկ

views-count1988 դիտում article-date 16:35 20-03-2014
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը գտնում է, որ ոչ ՌԴ֊ի հետ այցագրային ռեժիմի ներմուծման հարցում, ոչ արտասահմանյան անձնագրերի անցման հարցում պետք չէ շտապել։ Այս մասին Յացենյուկը հայտարարել է Բրյուսելում, որտեղ պետք է մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին և ԵԽ֊ի նիստին։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ «Այստեղ 7 անգամ պետք է չափել 1 անգամ կտրել»,֊ ընդգծել է նա։ Յացոնյուկը հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամ է ԱՊՀ երկրների համար վիզային ռեժիմի սահմանման և արտասահմանյան անձնագրերի մասին հարց բարձրացրել։ «Այդ խնդիր Ուկրաինայի համար կարևոր հումանիտար նշանակություն ունի, քանի որ ոչ վիզային ռեժիմի պահմանման հարցում Ուկրաինայի շատ մեծ թվով քաղաքացիներ են հետաքրքրված, առաջին հերթին մեր երկրի արևելյան և հարավային շրջաններում, ովքեր հաճախ են մեկնում ՌԴ֊ը աշխատելու, ունեն երկկողմ ազգակցական կապեր»,֊ ընդգծել է Յացենյուկը։

Նմանատիպ նյութեր