211652_close_icon
views-count2679 դիտում article-date 23:18 21-03-2014

Ուկրաինան Եվրոպայի հետ կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները․ Յացենյուկ

Ուկրաինայի կառավարությունն Եվրամիության հետ կշարունակի գազի գնման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում նա ստորագրել է ԵՄ֊ի հետ Ուկրաինայի Ասոցաման համաձայնագրի քաղաքական մասը։ «Մենք կշարունակենք ԵՄ անդամ֊երկրներից գազ ստանալու շուրջ բանակցությունները»,֊ հայտնել է Յացենյուկը։ Նա գտնում է, որ Եվրոպայից ներկրվող գազն ռուսականից 150 դոլարով ավելի մատչելի կլինի։

Նմանատիպ նյութեր