211652_close_icon
views-count2254 դիտում article-date 13:31 02-04-2014

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն է հայտնել․ Յացենյուկ

Ուկրաինան Ռուսատանի հետ բանակցություններ վարելու ցանկություն է հայտնել։ Այս մասին Կիևում անցկացվող ներդրումային համաժողովի ժամանակ հայտարարել է Արսենի Յացենյուկը։ «Մենք գտնում ենք, որ մեր պետությունների արտգործնախարարները պետք է հնարավորինս շուտ հանդիպեն»,֊ ասել է Յացենյուկը։ Բացի այդ Ուկրաինայի վարչապետը ընդգծել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ՌԴ֊ի մաս։ Ըստ նրա խոսքերի, կան հարցեր, որոնք պետք է քննարկել, հատկապես՝ երկկողմ առևտրային և էներգետիկ ոլորտներին վերաբերող հարցեր։ Յացենյուկը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրիանայի անկախությունը, և երկրի ԵՄ֊ին անդամակցելու փաստը, հայտնում է «Вести ФМ»֊ը։

Նմանատիպ նյութեր