Տոտտին Դրոգբային հրավիրում է «Ռոմա»
«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին «Գալաթասարայ»-ի հարձակվող Դիդյե Դրոգբային կոչ է արել տեղափոխվել հռոմեական ակումբ:
« Ամռանը թիմը կհալարեն նոր ֆուտբոլիստներ: Դիդյե Դրոգբան հիանալի խաղացող է և եթե նա ազատ է, ապա ես դեմ չէի լինի նրա հետ միևնույն թիմում հանդես գալ: «Ռոմա»-ի համար դա հիանալի համալրում կլիներ: Ես համոզված եմ, որ Դիդյեի հետ կարող ենք ճեղքել ցանկացած թիմի պաշտպանություն: Դրոգբայի կարգի խաղացողներ ձեռք բերելուց հետո մենք Ա Սերիայում կարող ենք պայքարել չեմպիոնության համար»,-ասել է Տոտտին: