2122 դիտում
22:05 20-03-2014
Երջանկության փողոցը սկիզբ է առնում առյուծ Գոդոլիկի վանդակի դարպասից. տեսանյութ
Թե ինչպես մի օր Կոտայքի մարզի Ալափարս գյուղի փողոցը դարձավ «Երջանկության», հիշում են միայն գյուղապետարանում: Անվանափոխությունը 2008-ին են արել: Նախկին գյուղապետն է դրել: Երջանկության փողոցի գլխավոր պատասխանատուն արդեն յոթ տարի գյուղը չի ղեկավարում, բայց փողոցը մարզում ու նույնիսկ հանրապետությունում ամենահայտնիներից է: Կամո Մնացականյանը հիմա զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ ու մեծացնում է Գոդոլիկին: Գյուղի ու երջանկության փողոցի ամենաանհանդուրժող կատվազգիին` առյուծին:
Գոդոլիկի ճաղապատ տնով էլ սկսվում է Ալափարսի երջանկության փողոցը: Գյուղի երկու հազարից ավելի բնակիչներից ոչ բոլորին, բայց շատերին է երջանիկ փողոցը պարտավորեցնում: Գյուղի երջանիկներից է նաեւ խանութպան Երջոն: Իր անվան ու երջանկության մասին խոսել չի սիրում:
Գյուղի բնակիչները գոհ են իրենց փողոցի անվանումից, բայց երջանկության մասին խոսելիս շռայլ չեն: Սա ազգային առանձնահատկությունն է:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/24594] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3771 դիտում
12:31 18-01-2015
Նոյերը քիչ էր մնում պատժվեր դարպասից դուրս գալու համար. տեսանյութ
3158 դիտում
16:58 21-01-2015
Կենդանիներն առանց վանդակի. ֆոտոշարք
Այս բաժնից
1057 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
613 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը