931 դիտում
10:20 21-03-2014
Հայաստանը հետաձգել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչև Մաքսային միությանն անդամակցում։ Իսկ այդ ժամանակ՝ «ով սաղ, ով մեռած»։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի մայիսին, իսկ թե երբ կստորագրվի, դեռ անորոշ է, որովհետև անդամակցության «դետալները» պետք է համաձայնեցվեն նաև ՄՄ մյուս երկրների՝ Ղազախստանի և Բելառուսի հետ։
Նկատենք, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և ՄՄ այդ երկրների միջև «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաևը բոլորովին այլ բան ասաց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն՝ այլ, և, այնուհանդերձ, ուղիղ ձևով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաև ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի։ Ի դեպ, Ռուսաստանը ցանկանում է, որ առաջինը Ղազախստանը և ոչ թե Բատկան ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Ասում են՝ այս երկու օրը Բելառուսը ևս հանրաքվեի ճանաչման մասին «ուրույն» հայտարարություն կանի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
11:59 26-02-2018
Սուրբ Հարության տաճարը փակվել է. Իսրայելի Կնեսետը հետաձգել է եկեղեցապատկան կալվածքների օրինագծի քննարկումը
4053 դիտում
21:42 01-05-2020
Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննարկումը դատավոր Միսակյանը հետաձգել է. Փաստինֆո
1480 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
Այս բաժնից
1054 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
613 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը