211652_close_icon
views-count11591 դիտում article-date 17:33 21-03-2014

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մեքենայից բացակայում է տեխզննման կտրոնը

Եթե օտարերկրացին Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրենքի խախտում թույլ տա, ապա այդ քաղաքացին կատարած օրինախախտման համար մի ամբողջ կլորիկ գումարով կտուգանվի ու դեպորտ կարվի ու կվտարվի Միացյալ Նահանգներից, իսկ վա՛յ այն օրինախախտին, եթե հանրությանը ճանաչված անձ լինի, ապա մամուլն ու հեռուստատեսությունը մանրակրկիտ կլուսաբանեն կատարվածը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսնես տեղյա՞կ է, որ Հայաստանում ցանկացած տրանսպորտային միջոցի դիմապակուն պետք է լինի տեխզննման կտրոնը, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի ճանապարհային ոստիկանը իմանա, որ այդ ավտոմեքենան պիտանի է շահագործման: Այսօր՝ մարտի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ երևում է, որ դեսպանին սպասարկող Chevrolet մակնիշի 01 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը: Ֆոտոլրագրողը թարգմանչի միջոցով հարց է ուղղել դեսպանին, թե ինչու՞ է ավտոմեքենայի վրայից բացակայում կտրոնը, սակայն դեսպանի պատասխանը թարգմանիչը չփոխանցեց, իսկ ավտոմեքենայի մոտ կանգնած մի գիրուկ քաղաքացի, իրեն դնելով օճառի արտադրամասի պահեստապետի տեղ, սկսեց հայտարարել, թե օրենքը թույլ տալիս է դեսպանի ավտոմեքենային չփակցնել տեխզննման կտրոնը: Ճանապարհային ոստիկանությունից ֆոտոլրագրողին հայտնել են, որ ցանկացած ավտոտրանսպորտային միջոց՝ լինի կառավարության, օրենսդիր, դիվանագիտական, թե շարքային քաղաքացու, պետք է օրենքով դիմապակուն ունենա տեխզննման կտրոնը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր