2635 դիտում
22:14 21-03-2014
Արցախցին պետք է բուժվի Արցախում. Հարություն Քուշկյան
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնավարման 7 օրերի ընթացքում այցելել է 11 բուժհաստատություն:
«Աշխատելու ենք գիշեր-ցերեկ, ապահովելու ենք ոլորտի զարգացումը»,- Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում վստահեցրել է նախարար Քուշկյանը: Ծանոթանալով Կանանց կոնսուլտացիայի, ծնարանի և վիրահատարանի պայմաններին` նա շեշտել է դրանց բարելավման անհրաժեշտությունը:
Մոր և մանկան առողջության պահպանումը սահմանելով գերակա ուղղություն, գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ սկսելու են Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից: Այն բարենպաստ միջավայր կստեղծի ծնելիության աճի, մայրական մահացության նվազեցման համար:
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կենտրոնն ունի կանանց առողջության ապահովման համար անհրաժեշտ սարքավորումների պակաս: Քուշկյանը կարևորել է լապարասկոպիկ ուղղության զարգացումը, հին սարքավորումը կփոխարինվի նորով:
Նախարարը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել ծննդկանների հետ, վստահեցրել, որ ամեն ծննդկանի համար անձամբ է պատասխանատվություն կրում:
Նմանատիպ նյութեր
3354 դիտում
22:58 14-11-2014
«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում. ֆոտոշարք
2758 դիտում
12:43 21-03-2014
Համատեղ աշխատանքով խնդիրները հաղթահարելի են. Հարություն Քուշկյան
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են