4103 դիտում
22:38 27-03-2014
Հարգելի գործընկերներ, դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր հարցում. Հարություն Քուշկյան
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Թ.Քամալյանի անվան բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: Նա շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, հանդիպել անձնակազմին: Տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ քոլեջի աշխատակիցները նախարարի հետ քննարկել են ինչպես կրթօջախի գործունեության, այնպես էլ բուժքույրական գործի ուսուցմանն առնչվող հարցեր:
Նախարարը մեկ անգամ ևս փաստել է, որ բուժքույրական գործի ճիշտ կազմակերպումը պայմանավորված է ոչ միայն գրագիտությամբ, այլև նվիրումով: Նա կարևորել է մասնագիտական շփումները, փորձի փոխանակումը, կրթական ծրագրերի արդիականացումը: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ Արցախում կանցկացվեն բուժքույրական կոնֆերանսներ, համաժողովներ, որոնք մասնագիտական շփումների առիթ կդառնան:
Նախարարը կիսվել է իր մտադրություններով և ծրագրերով, որ լրջագույն բարեփոխում է իրականացվելու ծննդօգնության ոլորտում, ինչին մեծ ներդրում պետք է ունենան հենց բուժքույրերը: «Եկել եմ մեծ հպարտությամբ, ուրախ եմ, որ միասին բեկումնային փոփոխություններ ենք կատարելու: Հարգելի գործընկերներ, դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում»-, նշել է նախարարը:
Այնուհետև Հարություն Քուշկյանն այցելել է Արյան փոխներարկման բաժանմունք: Բացի տարածքային, սառնարանային խնդիրներից այստեղ կան նաև լուծում պահանջող կազմակերպչական հարցեր:
Նախարարն այցելել է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության Կանանց կլինիկա, ծանոթացել կազմակերպության կազմում գործող շարժական ատամնաբուժական կլինիկայի հնարավորություններին: ԼՂՀ առողջապահության նախարարը հանձնարարել է ներկայացնել շարժական կլինիկայի միջոցով գյուղական բնակավայրերում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու ծրագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
12:43 21-03-2014
Համատեղ աշխատանքով խնդիրները հաղթահարելի են. Հարություն Քուշկյան
2635 դիտում
22:14 21-03-2014
Արցախցին պետք է բուժվի Արցախում. Հարություն Քուշկյան
3251 դիտում
19:40 10-04-2014
Կան հավակնոտ ծրագրեր, և դրանք կյանքի կկոչվեն. Հարություն Քուշկյան
Այս բաժնից
613 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ
640 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
775 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին