1338 դիտում
09:02 22-03-2014
Հայաստանում կրթությունը դեռ խորհրդային նավթալինի մեջ է․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Կան ոլորտներ, որոնք այս 23 տարում փոխվել են շատ արագ։ Օրինակ՝ առևտուրը։ Սկզբում՝ սեղանիկներ, հետո կրպակներ, այնուհետև փոքր խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ և հիպերմարկետներ։ Սուպերմարկետներն ակնհայտորեն շատ են, դրանք պիտի լինեն այդպիսի քանակությամբ մայրաքաղաքի կենտրոնում։ Դրանց տերերը, որպես կանոն, օլիգարխիայի ներկայացուցիչներ են։ Բայց ասել, որ սուպերմարկետը ինքնին բացասական երևույթ է, սխալ կլինի, մաքուր, լուսավոր սրահներ, ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք, ժպտացող անձնակազմ. տեսախցիկներ, ՀԴՄ կտրոններ։ Ինձ թվում է. հարմար է։
Կամ, օրինակ, լրատվամիջոցները։ 20 տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Դարձյալ՝ ոչ միշտ դեպի լավը։ Բայց տեղեկատվություն հաղորդելու ինտենսիվությամբ, իհարկե, շատ ավելի «հագեցած» են։ Պատասխանատվության աստիճանն, այո, զգալիորեն ընկել է. սոցիալական ցանցերն էլ սկսեցին մրցել զուտ լրագրության հետ։ Սակայն այստեղ էլ փնթփնթալու կարիք չկա՝ ինտենսիվ զարգացող ոլորտ է, որը բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո կստեղծի նոր որակ։
Իսկ ահա կրթությունը, ով ինչ ուզում է՝ ասի, դեռ խորհրդային նավթալինի մեջ է»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6345 դիտում
10:47 24-10-2017
25 տարի տարկետման իրավունքը գործում է, գիտությունն ու կրթությունը բուռն զարգացո՞ւմ են ապրում. «Առավոտ»
4205 դիտում
11:05 05-06-2018
Կրթությունը պահպանողական ոլորտ է. «Առավոտ»
1701 դիտում
10:49 13-10-2022
Կրթությունը քայքայելու ծրագրերը նույն շարքից են․ պետության քայքայման նշանները․ «Առավոտ»
Այս բաժնից
1201 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
748 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը