5947 դիտում
10:18 12-02-2020
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին քիչ երևալ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապրիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին հնարավորինս քիչ երևալ, որից հետո գործ ցույց կտա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1774 դիտում
09:23 22-03-2014
Օպերայի տնօրեն՝ Արմեն Սմբատյա՞ն, Գեղարվեստական ղեկավար՝ Գեղամ Գրիգորյա՞ն. Հրապարակ
3286 դիտում
09:01 22-01-2019
Տիգրան Մուկուչյանին կփոխարինի Արմեն Գրիգորյա՞նը. «Իրատես»
1342 դիտում
14:39 15-08-2024
Նիկոլ Փաշինյանն իր սերնդի բոլոր՝ մի քիչ առավել մարդկանց նախանձում է, անգամ Էդմոն Մարուքյանին. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը