2118 դիտում
09:48 22-03-2014
Պոլիտեխնիկի նախադեպը խուճապ է առաջացրել Բուհերի աշխատակազմի շրջանում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ոչ կոռեկտ է համարում իր նախորդի՝ Արա Ավետիսյանի կատարած չարաշահումների ու կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ իրեն ուղղված հարցերը: «Ես ոչնչից տեղյակ չեմ, ես ոչինչ չգիտեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Թոքմաջյանը: Նա հավաստիացրեց, որ Արա Ավետիսյանից հետո պաշտոնավարելու որևէ խնդիր չի ունենա: «Ինձ առաջարկել են մարտի 17-ին, ես առաջարկն ընդունել եմ»,-սահմանափակվեց նա:
Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկը և Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը միավորվում են 25 տարվա բաժանումից հետո, իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը, ով, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել նաև ռեկտորի «ընտրությունից» հետո: Ի՞նչը ստիպեց միավորել բուհերը՝ դիմորդների քանակի, մասնագիտությունների պահանջարկի նվազո՞ւմն էր պատճառը, թե՞ այլ հարցեր կային: Թոքմաջյանը նշեց, որ այն պայմանավորված էր միայն Բոլոնիայի ծրագրի գործընթացներով:
«Եվրոպայում տեղի են ունենում բոլոնյան ծրագրից բխող գործընթացներ, ու փոքր բուհերի խոշորացման, ինչպես նաև մասնագիտությունների խոշորացման խնդիրն արդիական է երկաստիճան բուհերի պարագայում՝ բակալավրիատ, մագիստրատուրա, որտեղ էապես փոփոխություններ են լինում կրթության հետ կապված: Այս համատեքստում էլ գիտական ներուժը միավորվեց»: Ինչ վերաբերում է ուսանողների քանակին, նա պնդեց, որ նվազում չի եղել: Բուհերի միավորումը տեխնիկական, ֆինանսական և կադրային ռեսուրսի առումով բազմաթիվ խնդիրներ ու ծախսեր է առաջ բերելու: Բուհերի աշխատակազմի շրջանում մտահոգություններ կան, որ կադրային կրճատումներ կլինեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1335 դիտում
11:20 13-05-2014
Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում
1345 դիտում
12:29 09-06-2014
Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում
1839 դիտում
12:34 18-07-2014
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»