Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում
Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,6 մագնիտուդ: Ավերածություններ և տուժածներ չկան: Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: