211652_close_icon
views-count1811 դիտում article-date 17:14 22-03-2014

Ավանում 44-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով ծեծել է զոքանջին

44-ամյա Զավեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց՝ Ավան 6 փողոցի տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր՝ Ռոզա Լալայանի դեմքին և մարմնի տարբեր մասերին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր