1725 դիտում
18:15 22-03-2014
16-ամյա երիտասարդը գնացել է երկրպագուհուն տեսակցելու, սակայն կռվի մեջ է հայտնվել
16-ամյա Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Ֆ. Հայրապետյանի և Հ. Պետրոսյանի հետ միասին գնացել է Օտյան 45 հասցեում տեղակայված թիվ 105 ավագ դպրոցի աշակերտուհ, իր երկրպագուհի Ս. Վարդանյանին տեսակցելու:
Նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, դպրոցի մոտակայքում միմյանց երկար նայելու պատճառով վիճաբանություն է սկսվել Խ. Արթիկյանի և վերը նշված անձանց միջև, որից հետո պարզաբանումներ ստանալու համար բարձրացել են Ռ. Մելիքյան փողոցի 55/1 հասցեում գործող «Հայորդաց տան» մոտակայք: Նշված հարցի շուրջ նրանց միջև ծագել է վիճաբանություն և այն վերածվել է կռվի: Այդ ընթացքում նրանց է մոտեցել Ռ. Հայիրյանը, ում Գ. Ս.-ը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է որովայնի ձախ հատվածին` հասցնելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վիրավորում`բարակ աղու և վայրեջ հաստ աղու միջընդերքի վնասումով՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում: Մարտի 24-ին նշանակվել է առաջին դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3913 դիտում
19:39 30-07-2015
Մոսկվայի «Դինամոյի» երկրպագուհուն ոստիկանությունից հեռացրել են գեղեցկության մրցույթին մասնակցելու համար
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»