3099 դիտում
11:46 15-10-2014
Նոր մանրամասներ երեկ հակառակորդի կողմից վիրավորված 19-ամյա զինծառայողի մասին. hարազատները գնացել են նրան տեսակցելու
Հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով ծնկի շրջանում վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը Էջմիածնից է եւ մեկ տարի է, ինչ ծառայության մեջ է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էջմիածնի բնակիչներից:
Հովհաննեսին դեռ Երեւան չեն տեղափոխել: Նա գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում և նրա հարազատներն են գնացել նրան տեսակցելու:
Ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը: Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը: Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված գործողություններից և քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Առաջնագծում իրադրության հետագա սրման դեպքում պաշտպանության բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները հակառակորդին լռեցնելու համար:
Նմանատիպ նյութեր
27550 դիտում
16:13 26-09-2015
Նոր մանրամասներ հակառակորդի կողմից վիրավորված եւս 3 զինծառայողի մասին
18129 դիտում
11:17 12-07-2014
Նոր մանրամասներ` երեկ հակառակորդի կողմից սպանված 20-ամյա զինծառայողի մասին
7904 դիտում
13:25 27-05-2014
Նոր մանրամասներ երեկ հակառակորդի կրակոցից մահացած և վիրավորված զինծառայողների մասին
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»