211652_close_icon
views-count1983 դիտում article-date 18:06 22-03-2014

Անցկացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի կողմից արդեն ավանդական դարձած հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: 2008թ.-ից անընդմեջ կազմակերպվողհուշամրցաշարի անցկացման նպատակը,կազմակերպիչների խոսքով,երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ,նրանց մեջ նաև հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիային մշտապես աջակցելու և միջոցառմանը մասնակցելու համար՝ Հայաստանի դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման և անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել: Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար և ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին: «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձևերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնոմտածողությամբ: Շատ հպարտ ենք, որ այս մրցաշարը մեծանուն պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի անվան է, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց հոգին ու մարմինը կերտողն են, կրթողն են, այո՛, պիտի առաջնորդվեն Անդրանիկ Մարգարյանի գաղափարախոսությամբ, նրա ուսանած և մեզ փոխանցած ժառանգությամբ, իսկ դրա մեջ առաջնայինն, անշուշտ, հայրենասիրությունն է: Այսօր այն ոգին, որ ձեզանում առկա է, հաստատ նպաստելու է մեր հայրենիքին և, իր իսկ խոսքերով ասած, մեր Էրգրին: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանում սպորտային յուրաքանչյուր լուրջ միջոցառման ջատագովն ու աջակիցն է միշտ»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը: Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձևի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որևէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Նմանատիպ նյութեր