Նորվեգական պատկերասրահը վերադարձնում է նացիստների կողմից գողացված 17 մլն դոլար արժողության կտավը
Անրի Մատիսսի աշխարհահռչակ «Երկնագույն զգեստը՝ դեղին բազմաթոռին» կտավը կվերադարձվի իր օրինական տերերին: Նորվեգիայի Խենի-Ունստադի արվեստի կենտրոնը գտել է կտավի կոլեկցիոների սերնդի ներկայացուցչին և արվեստի գործերի առևտրով զբաղվող Փոլ Ռոզենբերգին, ով 1968 թվականին ձեռք էր բերել կտավն օրինական ճանապարհով:
1937 թվականին նկարված կտավը Ռոզենբերգի պատկերասրահից 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանվել էր Հերման Հերինգի հրամանով: Ապացույցը, որ կտավը գողացված է եղել նացիստների կողմից, իսկական շոկի մեջ էր գցել պատկերասրահի տնօրինությանը: Հանձնելով այն իրական տերերին՝ նորվեգական պատկերասրահը կզրկվի իր ամենաթանկ ցուցանմուշից:
Կտավը գնահատվում է առնվազն 17 մլն դոլար: