Դեռահասը թանգարանում պատահմամբ վնասում է 1,5 մլն դոլար արժողությամբ կտավը. տեսանյութ
Թայվանում 12-ամյա տղան թանգարանում անզգույշ քայլելու հետևանքով հենվել էր նկարներից մեկին և վնասել այն:
Պարզվել էր, որ նա վնասել է 350 տարվա պատմություն ունեցող Պաուլո Պորպորայի` 1,5 մլն դոլար արժողությամբ կտավը, որի վրա երևում է նրա բռունցքի չափով վնասված հատվածը:
Այժմ մասնագետները փորձում են վերականգնել թանկարժեք կտավի սկզբնական տեսքը:
Ներկայացնում ենք տեսանյութը: