211652_close_icon
views-count2263 դիտում article-date 19:13 19-08-2015

Ռուսաստանում հայտնաբերվել է Այվազովսկու գողացված կտավը. լուսանկարներ

ՌԴ Կալուգա քաղաքի ոստիկանությունը հայտնաբերել է Իվան Այվազովսկու եւ Վասիլի Պոլենովի կտավները, որոնք գողացվել էին հուլիսին՝ Տարուսսկի պատկերասրահից: Այդ գործով ձերբակալվել են քաղաքի երկու բնակիչներ, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել: Նրանց մոտ գտնվել են Այվազովսկու «Море у острова Капри» եւ Պոլենովի «Голова иерусалимского еврея» կտավները: Մեկ այլ՝ անհայտ հեղինակի՝ «Распятие с предстоящими и святым Франциском Ассизским» կտավն էլ հայտնաբերվել է լոմբարդում: Կտավները միասին գնահատվում են 7,5 միլիոն ռուբլի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր