7598 դիտում
19:34 22-03-2014
Ողբերգական դեպք՝ Գյումրի քաղաքում. վրաերթի հետևանքով տատիկը մահացել է, 4-ամյա թոռը հիվանդանոցում է
Այսօր` մարտի 22-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ, 29–ամյա Արտակ Մուքայելյանը Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 49 շենքի БТА բանկի մասնաճյուղի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացավ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Քիչ առաջ վարորդ Ա. Մուսայելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: