211652_close_icon
views-count6640 դիտում article-date 23:49 23-03-2014

«Չայնիի ոլորաններում» բախվել են «07»-ն ու «Fiat»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորաններում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ 39-ամյա Աշոտ Մանուկյանը իր վարած ՎԱԶ 21 07 մակնիշի 91 LA 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Fiat մակնիշի 35 ՍD 424 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Fiat-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայիք մարզի քննական բաժնի քննիչն ու փորձագետը: «07»-ի վարորդը վթարի վայրում ասում էր, որ իր առջև է հայտնվել «Jeep» մակնիշի ավտոմեքենա և ինքը փորձել է վթարային իրավիճակից խույս տալ սակայն բախվել է ճանապարհի մեջտեղում կայանված ու խոտանված ավտոմեքենային: Նա պնդում էր, որ վարորդն ու ուղևորը, ովքեր ըստ տեղեկությունների հայր ու որդի են, չեն պաշտպանել անհրաժեշտ անվտանգության կանոնները: Ոստիկանությունը պարզում է հիվնանդանոց տեղափոխված վարորդի և վիարվորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր