Թյունինգապատ BMW X6 M` Hamann-ից
Գերմանական Hamann ընկերությունը ներկայացրել է պրեմիում դասի թյունինգապատ BMW X6 M50d բավարական ամենագնացը:
Դիզելային մոդելը թարմացումների արդյունքում նոր` 22 դյույմանոց անվասկավառակներ է ձեռք բերել, նոր բամպերներ, ավելի հզորացված շարժիչ, աէրոդինամիկ Tycoon EVO թափք:
Նոր շարժիչի հզորության մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ սերիական նման մոդելի ամենագնացը 3,0լ ծավալով շարժիչով 100կմ/ժ արագության հասնում է 5,3 վայրկյանում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: