211652_close_icon
views-count2278 դիտում article-date 11:06 25-03-2014

Ճապոնիան Ուկրաինային 1,5 մլրդ դոլար օգնություն կհատկացնի

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի տնտեսական օգնություն հատկացնել։ Այս մասին Հաագայում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։ Ըստ նրա խոսքերի, Տոկիոն նախապես ծրագրել էր Կիևին 1 մլրդ դոլար հատկացնել։ Սակայն արդեն Հաագայում որոշում է կայացվել մեծացնել այդ գումարը։ «Ուկրաինայում ստեղծված իրադրությունն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային նշանակություն»,֊ ասել է Ճապոնիայի վարչապետը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումը բարձր գնահատականի է արժանացել «յոթյակի» մյուս անդամ երկրների կողմից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։

Նմանատիպ նյութեր