211652_close_icon

Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանին, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ

views-count2127 դիտում article-date 14:38 25-03-2014
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունքի պալատ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: «Հիմա նա դեպքի լավն է գնում եւ վերակենդանացման բաժանմունքում մնալու կարիքը չկա»,- ասաց Անատոլի Գնունին: Խոսելով տիկին Գրետայի՝ հիվանդանոցից դուրսգրման մասին՝ ասաց. «Առաջիկայում մենք պատրաստ կլինենք նրան դուրս գրել»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Անատոլի Գնունին: Գրետա մայրիկի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում:

Նմանատիպ նյութեր