10870 դիտում
12:14 20-05-2018
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 20-ին, ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ։
Հեռագրում ասված է. «Սրտի կսկիծով տեղեկացա ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան մասին։ Գրետա Սարգսյանը մեր ժողովրդին հայտնի է որպես ազգային արժեքներ կրող, մարդկային ու բարոյական բարձր արժանիքներով օժտված, հայ առաքինի կնոջ ու մոր տիպար։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրված է եղել ընտանիքին եւ հայրենիքին։ Գրետա մայրիկի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով։ Խոր վշտի այս ծանր պահին մենք կիսում ենք ձեր ցավը եւ ձեզ հետ միասին սգում անդառնալի կորստի կապակցությամբ»։
[b]ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ [/b]
Նմանատիպ նյութեր
2615 դիտում
14:26 14-12-2016
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
7956 դիտում
14:48 19-09-2017
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված