1636 դիտում
22:23 25-03-2014
Թարխունը չի վաճառվում. հայ գյուղացին դժգոհ է, վրացի գնորդը` գոհ. տեսանյութ
Արագածցիների համար թարխունի առևտուրն այլևս եկամտաբեր չէ: Անցած տարվա իրացումից Արագածի բնակիչները ոգևորվել էին, այս տարի մշակելի հողատարածքների 90 տոկոսը թարխուն սածիլեցին: Բերքն առատ եղավ, գնորդները չպակասեցին, բայց գյուղացին դժգոհ մնաց: Արագածի թարխունը հիմնականում վրացիներն են գնում: Օրական մոտ 6 տոննա թարխուն են արտահանում: Բայց եթե անցած տարի մեկ կապ թարխունի համար 40-45 դրամ էին վճարում, այս տարի` կրկնակի էժան, 20 դրամից ավելի մեկ կապ թարխունը չեն գնահատում: Գնորդներն էլ իրենց պատճառաբանություններն ունեն, վստահեցնում են, որ իրենք էլ մեծ շահույթ չեն ստանում թարխունի առևտրից:
Արագածցիները որոշել են, որ եկող տարի նախապատվությունը միայն թարխունին չտալ: Գյուղապետը խորհուրդ է տալիս թարխունից բացի նաև կարտոֆիլ ու կաղամբ մշակել:
Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/24872] armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6924 դիտում
15:35 06-03-2015
Ինչու է ազատ վաճառվում կաստետ և ինչու է պատժվում միայն գնորդը. Սուր անկյուն. տեսանյութ
817 դիտում
11:39 01-04-2024
Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը
1369 դիտում
20:50 11-03-2024
Հայտնի է` քաղաքացիները որ պետական կառույցից են ամենաշատը գոհ, որից դժգոհ Հայաստանում. IRI հարցումներ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»