211652_close_icon
views-count1997 դիտում article-date 13:08 28-04-2014

Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ-ում հանդիպելու է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտադիր է Միացյալ Նահանգներում հանդիպել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կքննարկվեն ԼՂ հակամարտությունը և նրա կարգավորման ուղիները: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Անհամբերությամբ սպասում եմ Լոս ԱՆջելեսում հայ համայնքի և Հյուսթոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը»,-գրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը:

Նմանատիպ նյութեր