211652_close_icon
views-count1234 դիտում article-date 13:40 26-03-2014

Մայրաքաղաքի նորաոճ նստարանները վերանորոգվում են

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած ու երևանցիների կողմից սիրված նորաոճ նստարաններն այս օրերին թարմացվում են: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատելով և ներկելով վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանները թարմացնելու նպատակով: Նշենք, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է նմանատիպ 1200 նստարան և ավելի քան 850 աղբաման:

Նմանատիպ նյութեր