1499 դիտում
16:39 26-03-2014
Արմեն Աշոտյանը մի շարք մանկավարժների ՀՀ ԿԳՆ պարգևներ է հանձնել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կանանց միամսյակի շրջանակում նախարար Արմեն Աշոտյանը մի խումբ կին մանկավարժների պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և նախարարության <<Ոսկե հուշամեդալով>>: Ի դեմս մանկավարժների՝ նախարարը շնորհավորել է կանանց, շեշտելով, որ Հայաստանի կրթության համակարգը կանացի դեմք ունի. մանկավարժների մեծ մասը կանայք են, իսկ միջոցառումն ու պարգևները նպատակ ունեն շեշտելու, որ ուսուցչուհիները սիրված և գնահատված են պետության կողմից. <<Ուսուցիչն ավանադաբար սիրված է եղել շրջապատում, նա կարևոր կերպար է դիտվել համայնքում, գյուղում, քաղաքում:
Ժամանակը, թեև որոշակի փոփոխություններ է մտցրել ընկալումների ու հարաբերությունների մեջ, սակայն ես վստահ եմ՝ այսօր էլ ուսուցիչը մեր հասարակության ազդեցիկ դերակատարներից է: Ձեր աշխատանքի իրական գնահատականը տալու են ժամանակն ու Ձեր աշակերտները: Մենք ունենք շատ ուսուցիչներ, ովքեր իրավմամբ արժանի են և պետք է լինեն մեր օրերի հերոսը >>,- նշել է նախարարը:
Ա. Աշոտյանը շնորահավորել և շնորհակալություն է հայտնել բոլոր մանկավարժներին՝ նվիրական աշխատանքի համար՝ շեշտելով, որ ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում, առավել ևս այսօր, ծանր ու պատասխանատու է . <<Ես շնորհակալ եմ, որ Դուք սերունդներին կրթելու ճանապարհն անցնում եք փառքով և հավատով առ այն, որ ձեր աշխատանքի լավագույն գնահատականն այն սերունդներն են, ում Դուք ճանապարհել եք կյանք: Երբեք չեմ կիսել այն մոտեցումը, թե նոր սերունդն այնքան էլ լավը չէ. նոր սերունդը այլ է, փոխված է, բայց նա համեմատության մեջ երբեք չի զիջում իր նախորդներին: Այս ճշմարտությունը ոչ ոք, ավելի լավ, քան Դուք, վստահ եմ, չի պատկերեցնում>>,- դիմելով ներկաներին ասել է նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը մանկավարժներին հանձնել է ՀՀ ԿԳՆ պարգևները:
Նմանատիպ նյութեր
1008 դիտում
12:22 12-10-2015
Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ մանկավարժների
1242 դիտում
12:53 03-02-2014
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել
879 դիտում
15:51 07-04-2015
Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել «Մայրության և գեղեցկության տոնի» առթիվ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»