211652_close_icon
views-count6194 դիտում article-date 21:20 26-03-2014

Երևան-Աշտարակ ճանապարհին 2 երեխաների վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը կալանավորվեց. երեխաներից 1-ը տեղում մահացել էր

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Նաիրիի դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշել է բավարարել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Արտակ Բունիաթյանի միջնորդությունը և Քասախ գյուղի բնակիչ, 51-ամյա Անդրեաս Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել 2 ամսյա կալանքը, ով տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403181039546/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հայտնաբերել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Քասախ գյուղի սկզբնամասում, 2 անչափահաս երեխաների վրաերթ ենթարկած ու փախուստի դիմած ստահակին: Վրաերթի հետևանքով Պռոշյան գյուղի բնակիչ, 14-ամյա Վաղինակ Թադևոսյանը տեղում մահացել էր, իսկ նրա համագյուղացի, 13-ամյա Լավրենտի Պետրոսյանը «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ամբողջ գիշեր Նաիրիի ոստիկանները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ որոնողական աշխատանքներ էին կատարել Պռոշյան և Քասաղ գյուղերում և Աշտարակ քաղաքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարածը եղել էր Քասաղ գյուղի Երիտասարդական փողոցի բնակիչ, 51-ամյա Անդրեաս Մելքոնյանը: Նաիրիի ոստիկանները հայտնաբերել էին նաև Գազ 24 մակնիշի 62 ՍՕ 428 համարանիշի ավտոմեքենան, որով կատարվել էր երեխաների վրաերթը: Ինչպես դեպքի վայրից[url=https://shamshyan.com/hy/article/1403172217093/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մարտի 17-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր