7117 դիտում
21:57 26-03-2014
Ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետը կալանավորվեց
Քիչ առաջ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական ( ոստիկանների բանտ) հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտյոմ Թաթոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր դիմել Հատուկ քննչական ծառայության քննիչը, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեր 2-ամսյա կալանքը, ով կասկածվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
22:21 25-07-2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների կանխարգելիչ միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ