211652_close_icon

Գազը կթանկանա՞․ ՀԺ

views-count1764 դիտում article-date 08:34 27-03-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Այս տարվա հուլիսի 1-ից ՌԴ-ում ավելի քան 4 տոկոսով թանկանալու է գազի սակագինը։ Հայաստան մատակարարվող գազի գինը փողկապակցված է ՌԴ Օրենբուրգի մարզի գազի սակագնի հետ, ուստի դա պետք է հանգեցնի նաև ՀՀ-ում գազի թանկացմանը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարներ՚ի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ ասել է, թե իրենք որևէ ծանուցում ռուսական կողմից չեն ստացել գազի թանկացման վերաբերյալ։ Նշենք, որ այժմ Հայաստանը գազը սահմանին ստանում է 189 դոլարով և այս թանկացման պարագայում այն կարող է կազմել 200 դոլար»։

Նմանատիպ նյութեր