1694 դիտում
09:10 27-03-2014
Կաթնամթերքի և մսամթերքի վաճառքը նվազել է․ ՀԺ
««Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին Մեծ Պահքի հետ կապված կաթնամթերքի և մսամթերքի սպառումը նվազել է։ Սա պարզեցինք մթերային խանութներում կատարած ուսումնասիրության արդյունքում։
«Էվրիկա» սուպերմարետի Պարոնյան մասնաճյուղում օպերատոր Լիլիթը մեզ հայտնեց, որ կաթնամթերքի և մսամթերքի վաճառքը Պահքի հետ կապված նվազել է նվազագույնը 20-30 տոկոսով։ Փոխարենը աճել է բանջարեղենի և որոշ պահածոների, ընդեղենի սպառումը։
Մթերային միջին խանութներից մեկի աշխատակիցը մեզ հայտնեց, որ Պահքի սնունդ գնում են հիմնականում հարուստները, քանի որ բանջարեղենը շատ թանկ է պակաս գնողունակ խավի համար։
Արտադրող ընկերությունները հիմնականում խուսափում են հստակ պատասխանել՝ Պահքի շրջանում մսամթերքի և կաթնամթերքի արտադրության ծավալների նվազում արձանագրվե՞լ է, թե ոչ։ Մեր հարցումներին արձագանքեց միայն «Թամարա» ընկերությունը, որտեղից պատասխանեցին, որ կաթնամթերքի արտադրությունը այս շրջանում, սպառման հետ կապված, նկատելիորեն նվազել է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
19757 դիտում
15:41 16-01-2018
Գարնանը սպասվում է մսամթերքի, կաթնամթերքի և կարտոֆիլի գնի բարձրացում. Հրաչ Բերբերյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am
984 դիտում
12:51 07-11-2020
Մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, ճարպերի, շաքարի և շաքարավազի գներն աճել են 0.9-9.8%-ով
Այս բաժնից
2290 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1015 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ