211652_close_icon
views-count9379 դիտում article-date 11:14 27-03-2014

Շղթայական ավտովթար Երևանում. Պռոշյան փողոցում բախվել են Mercedes-ը, BYD-ը և Ford-ը

Այսօր` մարտի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 3 հիվանդանոցի դիմաց, բախվել են 46-ամյա Վահագն Հարությունյանի վարած BYD մակնիշի Լ 3229 համարանիշի, 30-ամյա Սուրեն Մելքումյանի վարած Mercedes մակնիշի 02 ԼՏ 002 համարանիշի և 26-ամյա Արկադիա Մելքոնյանի վարած Ford Tranzit մակնիշի 51 ՍV 555 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է տաքսու վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, այնուհետև Mercedes-ն է ստեղծել վթարային իրավիճակ, և եթե Ford-ի վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր էր՝ Mercedes-ը բախումից շրջվեր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր