211652_close_icon
views-count6024 դիտում article-date 11:45 27-03-2014

Ավտովթար՝ Երևանում. ԵԿՄ-ի շենքի հարևանությամբ 30-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով շպրտել է աղբամանները

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արմեն Պապանյանը իր կողմից վարած Toyota Land Cruiser մակնիշի 001 AM 90 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ ԵԿՄ վարչության շենքի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև հարվածել մայթին տեղադրված աղբամաններին ու ավտոմեքենայով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Ավտոմեքենան Գ. Կիրակոսյանի ցուցումով տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «ԷՅՋ-ՋԻ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր