211652_close_icon
views-count1747 դիտում article-date 13:49 27-03-2014

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար: Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։ 2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։ 2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ 2004-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։ 2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ։ 2007-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ։ 2012թ. նոյեմբերի 7-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն է։ 2014թ. մարտի 26-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար: 06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում։ 1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում։ 1999-2001թթ. ծառայել է Զինված Ուժերում։ 2003թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։ 2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 2009թ. ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ Հեղինակ է 3 գիտական հոդվածների։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Նմանատիպ նյութեր