211652_close_icon
views-count2748 դիտում article-date 21:16 27-03-2014

Սկանդալ ՊՀԹ-ում` կրքերը չեն հանդարտվում. ո՞վ է մեղավոր` աշակերտնե՞րը, թե՞ դերասանները.տեսանյութ

Ի՞նչ է կատարվել Պատանի հանդիսատեսի թատրոնում «Արտիստը» ներկայացման ժամանակ ու ի՞նչից է ծագել սկանդալը: Նախապատմությունը սա է` բեմում խաղացել են, դահլիճում` աղմկել, խոսքը դարձել է վիրավորանք, գործը հասել է ծեծկռտուքի: Սա ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների: Սկանդալի կիզակետում գտնվող 114 դպրոցի տնօրենն է `Ռուզան Կոստանյանը: Մեկ սենյակում հավաքել է ներկայացմանը ներկա բոլոր ուսուցիչներին ու աշակերտներին: Բոլորը միաբերան պնդում են` տուժող կողմը հենց իրենք են: ՊՀԹ-ում «Արտիստը» թողած, աշակերտների` դահլիճում ցույց տված ներկայացումն են քննարկում: Տնօրեն- դերասան- հսկիչ` մեկ մարդու նման հայտարարում են` իրենք չեն վիրավորել, իրենք վիրավորված են: Թատրոնն ու դպրոցը համակարծիք են մի հարցում` ծեծկռտուք չի եղել: Բայց երեխաների աղմուկը նույնիսկ բեմում կանգնած դերասաններին է շեղել: Ներկայացման մասնակից դերասաններն են վստահեցնում: Ոչ մի աղմուկ, նույնիսկ մեկ հեռախոս միացված չի եղել, աշակերտներն են էլ իրենց հերթին են պնդում` նույնիսկ այնքան ուշադիր են նայել ներկայացումը, որ դերասանների սխալն են գտել ու բղավել: Տպավորություն է, որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու: Կողմերը չեն հանդարտվում, անընդհատ մեղադրանք միմյանց հասցեին ու երկու ճշմարտություն` տարբեր մեկնաբանություններով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25008]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր