1268 դիտում
08:43 28-03-2014
«Նաիրիտի» տնօրինությունը սպառնում է աշխատակիցներին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա:
Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց ևս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է և իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»:
«Ժողովուրդ»-ն այս հարցի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ նաև գործարանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7345 դիտում
17:08 31-08-2017
«Գնա մեռի, արի՝ սիրեմ» Նաիրիտի նախկին աշխատակիցը «Նաիրիտի» հրդեհի մասին
1726 դիտում
11:00 13-12-2014
Ցեմենտի գործարանի տնօրինությունը սկսել է աշխատակիցներին պարտք մնացած աշխատավարձը ցեմենտով փոխհատուցել. Ժողովուրդ
8614 դիտում
17:44 29-07-2018
«Նաիրիտի» աշխատակիցներին վճարել են 3 ամսվա աշխատավարձերը. Արհմիության նախագահ․ NEWS.am
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»