1511 դիտում
09:10 28-03-2014
Ինչո՞ւ Հերմինե Նաղդալյանի վրաց գործընկերը չեկան Հայաստան. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանի խորհրդարանի կին պատգամավորների պատվիրակությունը պետք է այս օրերին գար Հայաստան՝ պաշտոնական այցով, սակայն այցը հետաձգվել է։ Իր վրացի գործընկերներին խորհրդարանում պետք է ընդուներ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Թե ինչու է այցը հետաձգվել, փորձեցինք պարզել հենց տիկին Նաղդալյանից։
«Հետաձգվել է, որովհետև Վրաստանի կանանց պատվիրակության կողմից ու առաջին փոխխոսնակ տիկին Կոբախիձեի կողմից մենք ստացանք նամակ, որտեղ ինքը գրել էր, որ ինքն ունի անձնական որոշակի պատճառներ, իր հայրը շատ ծանր հիվանդ է և վիրահատության է ենթարկվել, իսկ Հայաստան գալու մտադրություն ունեցող տիկնայք չէին ցանկանում, այսպես ասած, առանց իրենց լիդերի և առանց իրենց գործընկերուհու այս այցելությունը կատարել և դրա համար նամակով մեզ գրեցին՝ խնդրելով հետաձգել այս այցելությունը որոշ ժամանակով»,-ասաց Հերմինե Նաղդալյանն ու ավելացրեց, որ մի քանի օր անց այս թեմայով կրկին կխոսեն իրենց վրացի գործընկերների հետ, և երբ այդ պատճառը վերացած կլինի, նորից կպայմանավորվեն այցելության վերաբերյալ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
10:10 19-06-2014
Հերմինե Նաղդալյանի նվերը Կիսելյովի այցը կազմակերպած Անդրանիկ Նիկողոսյանին․ ՉԻ
2050 դիտում
09:57 24-06-2014
Հերմինե Նաղդալյանի՝ շուրջ 15-20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքում․ ՉԻ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»