211652_close_icon
views-count2053 դիտում article-date 09:57 24-06-2014

Հերմինե Նաղդալյանի՝ շուրջ 15-20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարը՝ ԵԽԽՎ կայքում․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ստրասբուրգում երեկ մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանին ընդառաջ թարմացվել է կառույցի պաշտոնական կայքը: Արդեն ներկայացված է հայկական պատվիրակության նոր կազմը, որը, Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո փոփոխության էր ենթարկվել. պատվիրակության նախագահ էր ընտրվել Հերմինե Նաղդալյանը: Հետաքրքիր է, որ կայքում տեղադրված է Հերմինե Նաղդալյանի շուրջ 15-20 տարվա վաղեմություն ունեցող լուսանկարը՝ ավելի կարճ սանրվածքով, վառ ու արտահայտիչ շպարով: Տեսնես լուսանկարի ընտրությունը պատկանում է անձամբ տիկին Նաղդալյանի՞ն, թե՞ կայքի ադմինիստրացիային»։

Նմանատիպ նյութեր