211652_close_icon
views-count1859 դիտում article-date 13:32 28-03-2014

Կամավոր հանձնել են երկու նռնակ, պայթուցիչներ, պահունակ, փամփուշտներ

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 27-ին, ժամը 15.30-ին, 1972 թ. ծնված Լևոն Բ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի 50 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 26-ին, ժամը 11.15-ին, 1966 թ. ծնված Հայկ Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի պահունակ, 4 դետոնատոր, դետոնատորի նմանվող 4 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 92 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր