211652_close_icon
views-count1225 դիտում article-date 12:15 04-03-2015

Կամավոր հանձնել են երկու հրացան, նռնակ, պահունակ և փամփուշտներ

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1957 թ. ծնված Գառնիկ Ք.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1964 թ. ծնված Մանուկ Մ.-ն և կամավոր հանձնել «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Ռոման Ս.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 33 և 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր