9836 դիտում
21:51 28-03-2014
Պատանի հանդիսատեսի թատրոնում բացահայտվեց աշխարհահռչակ «անհայտ» Այվազովսկին
Այսօր՝ մարտի 28-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ դրամատուրգ Զարուհի Հայրյանի «Ծովին սիրահարվածը» պիեսի բեմադրությունը: Պիեսը պատմում էր հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կյանքի՝ հանրությանն անհայտ պահերը:
Ներկայացման մեջ ծովանկարիչը ներկայացված է կյանքի երեք հատվածներով՝ երիտասարդ (Գրիգոր Հակոբյան), միջին տարիքի (Արթուր Կարապետյան) եւ ծեր (Արմեն Սանթրոսյան): Հեղինակը նրբորեն դրվագել է ծովանկարչի սիրո պատմությունը: Լեփ-լեցուն դահլիճում ուրախացնում էր հատկապես այն փաստը, որ չափազանց շատ էին դպրոցականները եւ երիտասարդները: Պիեսի բեմադրության ղեկավարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է, իսկ բեմադրությունն իրականացրել է ծեր Այվազովսկու դերակատարը՝ Արմեն Սանթրոսյանը: Դերերում խաղացել են Արտաշես Շահվերդյանը, Լարիսա Ղեւոնդյանը, Մարի եւ Արեւ Սանթրոսյանը, Անահիտ Բաբելյանը եւ Վիգեն Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ պիեսի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 16-ին:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը Պատանի հանդիսատեսի թատրոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
Նմանատիպ նյութեր
4680 դիտում
13:01 01-05-2020
Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդիսատեսի հետ շփման նոր ձեւ է գտել