211652_close_icon
views-count8641 դիտում article-date 22:39 28-03-2014

Հակառակորդը կրակահերթ է բացել հայկական գյուղերի ուղղությամբ. գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ հղի կին է եղել՝ 2 անչափահաս երեխաների հետ

Հակառակորդը 1.5 ժամ կրակել է Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ այլ գյուղերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշեց, որ գյուղում 1.5 ժամ շատ լարված իրավիճակ է եղել, մինչեւ մեր զինվորները պատասխան հարված են տվել եւ րոպեներ առաջ լռեցրել հակառակորդին: «Հալալ է մեր հայկական բանակին: Ես իրանց ցավը տանեմ: Արժանի հակահարված տվեցին եւ լռեցրին: Գնդակներից մեկը ներխուժել էր տներից մեկը, որտեղ եղել է հղի մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ: Շատ տներ են կրակոցներից վնասվել, բայց բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան, ինչը հրաշք պատահականություն է»,- ասաց գյուղապետը, ինչպես նաեւ ավելացրեց, որ առավոտյան միայն կարող է ասել, թե ինչ վնասներ են կրել:

Նմանատիպ նյութեր