211652_close_icon
views-count3800 դիտում article-date 13:29 15-04-2014

Հակառակորդն ամբողջ գիշեր կրակահերթ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ

Հակառակորդը նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ ապրիլի 14-ի երեկոյան կրակ բացել Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պատոնակատարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, կրակոցները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կրակոցները դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը պատասխան կրակ է բացել:

Նմանատիպ նյութեր